ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ադրբեջանի պարտադրանքը ներկայացնում են որպես սեփական օրակարգ

 Ադրբեջանի պարտադրանքը ներկայացնում են որպես սեփական օրակարգ
26.03.2025 | 12:03

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է․

«Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի սահմանադրության այն դրույթը հանելու պահանջը, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են բանակցային գործընթացի կարևոր թեմաներից: Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջների մասին փաստերը, որոնք արտացոլված են Սահմանադրությամբ, Հայաստանի ազգային օրենսդրությամբ, հայցերով և քաղաքական հայտարարություններով, հայկական կողմին ներկայացվել են դեռևս 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ։ Երրորդ երկրները նույնպես դա լիովին գիտակցում են: Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա նա պետք է անհապաղ փոփոխի իր Սահմանադրությունը՝ հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և չխուսափի Մինսկի խմբի պաշտոնական վերացման ուղղությամբ համագործակցությունից»։

Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջ-պարտադրանքը ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն չեն կարողանում անտեսել, ուստի շարունակում են Սահմանադրությունը փոխելու գործընթացը ներկայացնել որպես սեփական օրակարգ։ Եթե այդպես է, եթե հասունացել էր Հայաստանի մայր օրենքը փոխելու անհրաժեշտությունը, 2018-ից հետո, անցած 7 տարում ինչո՞ւ Սահմանադրությունը չեք փոխել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ